Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Մակեդոնիայի նախագահը երկրորդ անգամ է հրաժարվել ստորագրել երկրի անվանումը փոխելու վերաբերյալ համաձայնագիրը

06 Հուլիս, 2018 21:20
Մակեդոնիայի նախագահը երկրորդ անգամ է հրաժարվել ստորագրել երկրի անվանումը փոխելու վերաբերյալ համաձայնագիրը

Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը պնդում է, որ ինքը չի ստորագրի իր երկրի անվան փոփոխության վերաբերյալ Հունաստանի հետ համաձայնագիրը նույնիսկ այն բանից հետո, երբ խորհրդարանը արդեն երկրորդ անգամ վավերացրել է փաստաթուղթը՝ գրում է eurointegration.com-ը:

«Մակեդոնիայի նախագահը չի ընդունում համաձայնագիրը, որը վնասում է Մակեդոնիայի ազգային ինքնորոշմանը և Մակեդոնիայի Հանրապետության շահերին: Նախագահ Իվանովի դիրքորոշումը անփոփոխ է և չի փոխվի ոչ մի ճնշման ներքո»,- ասվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տարածված հայտարարությնա մեջ:

Ըստ սահմանադրության՝ նախագահը միայն մեկ անգամ կարող է չեղարկել խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագիծը, սակայն նա պետք է ստորագրի այն, եթե պատգամավորները հաղթահարում են վետոն, ինչը տեղի ունեցավ հինգշաբթի օրը:

Նույն սահմանադրությունը, սակայն, ժամկետ չի սահմանում, և իվանովը կարող է հետաձգել փաստաթղթի ստորագրումը, ինչը անկասկած կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին