Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547
    555

  • RUB

    7,14
    7,39

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանցի քաղաքապետի վրա հարձակման համար կասկածվում է ՌԴ քաղաքացի

06 Հուլիս, 2018 20:42
Ադրբեջանցի քաղաքապետի վրա հարձակման համար կասկածվում է ՌԴ քաղաքացի

Ադրբեջանի իշխանությունները Գյանջա քաղաքի քաղաքապետ Էլմիր Վալիևի վրա տեղի ունեցած հարձակումը գնահատում են որպես ահաբեկչական ակտ։ 

Հարձակման իրականցման համար կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ով մարտական պատրաստվածություն է անցել Սիրիայում, այս մասին գրում է РИА Новостиգործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության վրա։

Նշվում է, որ զինված հարձակման իրականացնողը ՌԴ քաղաքացի Յունիս Սաֆարովն է, ով 8 ամիս բնակվել է Իրանի Քում քաղաքում, իսկ մինչ այդ պատրաստություն անցել Սիրիայում գործող ահաբեկիչների ճամբարներում։

Նրա գործողությունները ադրբեջանցի իրավապահների կողմից գնահատվում են որպես նպատակաուղղված ահաբեկչական հարձակում։ 

Հիշեցնենք, որ Սաֆարովը ձերբակալված է։ Նրա դեմ հարուցված է քրեական գործ։ Քաղաքապետն ու նրա թիկնապահը ստացել են մարմնական վնասվածքներ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին