Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Երևանում

06 Հուլիս, 2018 20:35
Խոշոր հրդեհ Երևանում

Հուլիսի 6-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող «Հայորդաց տան» մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Պարզվել է, որ Չելդոն ռեստորանային համալիրի տարածքում այրվում է մոտ 4 հա պտղատու այգի: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:31-ին, մարվել՝ 13:47-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին