Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանությունից հետո Դերսիմում շարունակեցին ապրել մոտ 2000 տեղացի հայեր․ թուրքական կայքի անդրադարձը

06 Հուլիս, 2018 19:40
Ցեղասպանությունից հետո Դերսիմում շարունակեցին ապրել մոտ 2000 տեղացի հայեր․ թուրքական կայքի անդրադարձը

Բելգիայում բնակվող հայ ուսումնասիրող Հովսեփ Հայրենին հարցազրույց է տվել թուրքական artigercek.com կայքին՝ անդրադառնալով Դերսիմի 1938 թվականի կոտորածին, որի ժամանակ զոհ գնացին նաև բազմաթիվ ծպտյալ հայեր։


Ըստ Հայրենիի՝ Դերսիմի ալևիները ցեղասպանության տարիներին հիմնականում օգնել են ու պաշտպանել են հայերին, սակայն եղել են նաև իրավիճակից օգտվողներ։

«Մինչ 1915 թվականը Դերսիմի նահանգում ապրում էր մոտ 20 000 հայ։ Նրանց մեծ մասը ոչնչացվեց, մի փոքր մասը մնաց։ Այդ ընթացքում այլ տարածքներից լեռնային Դերսիմում ապաստանած հայեր եղան եկող, որոնք ռուսների՝ 1916-ին Երզնկա հասնելուց հետո միացան նրանց ու դուրս եկան։ Այստեղ շարունակեցին ապրել մոտ 2000 տեղացի հայեր։ Նրանց մի մասը պահպանեց հայկական ինքնությունը, մի մասն էլ ժամանակի հետ ալևիացավ։ 1938-ին պետությունը նրանց էլ թիրախավորեց։ Նույնիսկ կոտորածի ժամանակ առանձին խմբերով է առանձնացրել ու կոտորել նրանց», - նշում է Հայրենին՝ միևնուն ժամանակ ընդգծելով, որ վարկածը, թե Դերսիմի վրա հարձակվեցին հենց այստեղ մնացած հայերի պատճառով՝ չափազանցված է։

«Իհարկե, այստեղ մնացած հայերի գործոնն է՛լ ավելի էր թեժացնում Դերսիմի դեմ պետության թշնամությունը, սակայն առանց դրա էլ՝ այսպես թե այնպես, Դերսիմը հայտնվելու էր պետության թիրախում, քանի որ Դերսիմի հետ նրանց բուն խնդիրը վաղուց է եղել ու կապված ալևիների հետ», - նշել է Հայրենին։

 

Լրահոս

Դիտել ավելին