Կարևոր իրադարձություններ

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը 10 տարվա բանտարկության դատապարտվեց. Geo TV

06 Հուլիս, 2018 18:37
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը 10 տարվա բանտարկության դատապարտվեց. Geo TV

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը տասը տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի գործի շրջանակներում: Հուլիսի 6-ին այս մասին հաղորդել Է Geo TV հեռուստաալիքը:

Շարիֆը, որը 2013 թվակաին երրորդ անգամ Է դարձել վարչապետ (նախկինում պաշտոնն զբաղեցրել Է 1990 – 1993 թվականներին եւ 1997 – 1999 թվականներին), 2017 թվականի հուլիսի 28-ին Գերագույն դատարանի կողմից ճանաչվել Է «զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող» եւ պաշտոնաթողություն Է խնդրել:

Շարիֆի դեմ մեղադրանքներն առաջադրվել են այն բանից հետո, երբ 2016 թվականի գարնանը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել Է տեղեկատվություն այսպես կոչված պանամական դոսիեից (Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի փաստաթղթերը, որն զբաղվում Էր օֆշորային ընկերությունների գրանցմամբ եւ ուղեկցությամբ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին