Կարևոր իրադարձություններ

Նախագահն ընդունել է ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին և Սյուզան Խարդալյանին

06 Հուլիս, 2018 18:14
Նախագահն ընդունել է ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին և Սյուզան Խարդալյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ ամուսիններ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ողջունելով հյուրերին՝ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաեւ Հայոց ցեղասպանության թեման լայն արձագանք է ստացել Շվեդիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում:

Անվանի կինովավերագրողները Հանրապետության նախագահին նվիրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի տեսասկավառակը:

 

Լրահոս

Դիտել ավելին