Կարևոր իրադարձություններ

«Սասնա Ծռեր»-ից Դեդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ ձեռքի սուր տրոմբոզ ախտորոշմամբ

06 Հուլիս, 2018 17:25
«Սասնա Ծռեր»-ից Դեդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ ձեռքի սուր տրոմբոզ ախտորոշմամբ

«Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամներից Մարտիրոս Հակոբյանը (Դեդը) չորեքշաբթի օրվանից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, ձեռքի սուր տրոմբոզ ախտորոշմամբ։

Այս մասին հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, ներկա պահին վիճակը կայունացած է», - իր ֆեյսբուքյան էջում գրում է Վարոսյանը։

Նրա խոսքով, հանդիպման պահին Դեդն, ինչպես միշտ ուներ բարձր տրամադրութուն, վճռական էր կազդուրվել ու ներկա լինել դատական նիստերին, որ «տղաների խափանման միջոցները փոխելու հարցին իր չներկայանալը չխանգարի»։

 

Լրահոս

Դիտել ավելին