Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    553
    561

  • RUB

    7,45
    7,7

Կարևոր իրադարձություններ

Թուրքական լրատվամիջոցը հայտնել է՝ ինչ ունեցվածք ունի Էրդողանը

06 Հուլիս, 2018 16:52
Թուրքական լրատվամիջոցը հայտնել է՝ ինչ ունեցվածք ունի Էրդողանը

Հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթը հրապարակել է տեղեկատվություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյութական կարողության մասին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը՝ թուրքական Haberler լրատվամիջոցին հղումով։

Ըստ տեղեկության՝ Էրդողանը թուրքական 3 տարբեր բանկերում ընդհանուր հաշվով ունի 6մլն 347.000 թուրքական լիրա, որը համարժեք է մոտ 1.5 մլն դոլարի։

Էրդողանն իր ծննդավայրում՝ Ռիզեյի Գյունեյսու շրջանի Դումանլը գյուղում, ունի 10.000 լիրա արժողությամբ  հողատարածք։ Իսկ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) թաղամասում ունի մոտ 800.000 դոլարանոց տուն։

Էրդողանին պատկանում է «Audi A8» մակնիշի 1 ավտոմեքենա։ Այն արժե մոտ 50.000 դոլար։

Նշվում է նաև, որ Էրդողանը մոտ կես միլիոն դոլար պարտք է թուրք գործարար Մեհմեթ Գյուրին, ումից ժամանակին գնել է երկու շքեղ առանձնատուն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին