Կարևոր իրադարձություններ

Բնապահպանության նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանին

06 Հուլիս, 2018 15:46
Բնապահպանության նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությունն ընդլայնելու գործնական քայլերը։ 

Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները՝ բնապահպանական մոնիթորինգի համակարգի կատարելագործումը, անտառային ոլորտի բարեփոխումները, թույլտվությունների, լիցենզիաների ու համաձայնությունների տրամադրման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, ինչպես նաև բնապահպանական տեսչական մարմնի կարողությունների հզորացումը ։

Նախարար Գրիգորյանը կարևորել է նաև երկու երկրների բնության հատուկ պահպանվող տարածքների միջև ուղիղ կապի հաստատումը և հույս հայտնել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Միացյալ Թագավորության բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։

Երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում փոխգործակցությունն ինտենսիվացնելու նպատակով կողմերը պայմանավորվել են հանդիպումներ կազմակերպել նաև աշխատանքային խմբերի մակարդակով։

 

Լրահոս

Դիտել ավելին