Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՆԱՏՕ–ում սպասվող հանդիպմանը Հայաստանի օրակարգին

06 Հուլիս, 2018 15:11
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՆԱՏՕ–ում սպասվող հանդիպմանը Հայաստանի օրակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հաջորդ շաբաթ ՆԱՏՕ–ի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ Երեւանի օրակարգին։

«ՆԱՏՕ–ի շրջանակներում հանդիպումը նվիրված է լինելու խաղաղապահ առաքելություններին, իսկ ԵՄ շրջանակներում օրակարգը երկկողմ հարաբերությունների խնդիրն է, կնքած պայմանագրերի իրագործումն ու հետագա համագործակցությունը»,-այսօր՝ հուլիսի 6-ին, Արենիում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գագաթաժողովներին զուգահեռ անցկացվում է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների ղեկավարների հանդիպումը, որին այս տարի Հայաստանից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին