Կարևոր իրադարձություններ

Չինաստանը խոստացել է պատասխան հարված հասցնել ԱՄՆ-ին

06 Հուլիս, 2018 14:44
Չինաստանը խոստացել է պատասխան հարված հասցնել ԱՄՆ-ին

Պեկինը հայտարարել է, որ համարժեք քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ կողմից չինական մի շարք ապրանքատեսակների հանդեպ ներկրման 25 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման։

Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի առեւտրի նախարարության տարածած հայտարարությունը։

«Չինաստանը պատասխանատվություն է ստանձնել առաջին հարվածը չհասցնել, սակայն մեր պետության եւ ժողովրդի կարեւորագույն շահերի պաշտպանության համար մենք ստիպված կլինենք համարժեք հակաքայլեր ձեռնարկելու»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ նաեւ նշվում է, որ Պեկինը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը համապատասխան ընթակարգերին հետեւելով, ժամանակին կտեղեկացնի իրավիճակի մասին եւ բոլոր երկրների հետ կպաշտպանի բազմակողմ ազատ առեւտրի իրավունքը։

 

Լրահոս

Դիտել ավելին