Ուկրաինայի Ռովնոյի մարզում զորավարժությունների ժամանակ չորս զինծառայող է զոհվել, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է 3 զոհի և 9 վիրավորի մասին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ ժամը 05:55-ին, Ռովնոյում գտնվող պոլիգոնում:
Նախնական տվյալներով՝ զորավարժությունների ժամանակ ականանետ է պայթել: Երկու զինծառայող զոհվել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին, ևս չորսը վիրավորվել է:
Շրջանում շաբաթ սգո օր է հայտարարվել:
Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը դադարեցրել է զորավարժությունները: Նշանակվել է ծառայողական քննություն:
Դատախազությունը գործ է հարուցել ծառայողական լիազորությունների չարաշահման մասին, որոնք ծանր հետևանքների պատճառ են դարձել: