Կարևոր իրադարձություններ

«Թալիբան»-ը կրկին մերժել է Աֆղանստանի իշխանությունների՝ խաղաղ բանակցություններ վարելու առաջարկը

06 Հուլիս, 2018 14:02
«Թալիբան»-ը կրկին մերժել է Աֆղանստանի իշխանությունների՝ խաղաղ բանակցություններ վարելու առաջարկը

«Թալիբան»-ը կրկին մերժել է Աֆղանստանի իշխանությունների՝ խաղաղ բանակցություններ վարելու առաջարկը, հաղորդում է AP-ն:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է որ, «թալիբները շահագրգռված չեն բանակցություններում, քանի դեռ օտարերկրյա զինվորները աֆղանական հողի վրա են»: Հայտարարության մեջ նաեւ կրկնվում է թալիբների պնդումն առ այն, որ Աֆղանստանի կառավարական պաշտոնյաները «խամաճիկներ են»:

Թալիբների առաջնորդները ժամանակ առ ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղ բանակցությունների անցկացման հարցում, սակայն հրաժարվում են հանդիպել ամերիկացիների հետ՝ հայտարարելով, որ իրենց հետ բանակցությունները հնարավոր են միայն բոլոր արտաքին ուժերի դուրսբերման թեմայի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին