Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելը մոտ մեկ ամիս փակ է լինելու․ նոր երթուղիներ են սահմանվել

06 Հուլիս, 2018 13:38
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելը մոտ մեկ ամիս փակ է լինելու․ նոր երթուղիներ են սահմանվել

Հուլիսի 6-ին, ժամը 11:15-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

  1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
  2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

 

Լրահոս

Դիտել ավելին