Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը պարգևատրել է դպրոցականների օլիմպիադայի մրցանակային տեղեր գրաված աշակերտներին

06 Հուլիս, 2018 12:19
 Բակո Սահակյանը պարգևատրել է  դպրոցականների օլիմպիադայի մրցանակային տեղեր գրաված աշակերտներին

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 6-ին տեղի է ունեցել  2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

 «Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի համեստ, պարկեշտ եւ խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու եւ զորացնելու են մեր անկախ պետականությունը»,- նշել է իր խոսքում Նախագահ Սահակյանը:

«Մեր ժողովրդի մտավոր ներուժը ամենամեծ հարստությունն է, որը ժամանակին բացահայտելու, կատարելագործելու եւ ճիշտ օգտագործելու դեպքում կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին