Կարևոր իրադարձություններ

Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունները տրվել են կոռուպցիայով, դա թույլ տված մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ․ վարչապետ

06 Հուլիս, 2018 12:23
Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունները տրվել են կոռուպցիայով, դա թույլ տված մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ․ վարչապետ

Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունները տրվել են կոռուպցիայով, դա արած մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչերի և բնապահպանների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուղիղ ասեմ՝ այն, ինչը դուք ասում եք, եթե պարզվի՝ իրականություն է, և մեր բնապահպանության նախարարը և Բնապահպանության տեսչության ղեկավարն ասում են, որ մենք այդ ամենը ստուգելու հնարավորություն ունենք, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ եթե այդպիսի բաներ են տեղի ունեցել, ապա այդպիսի բաներ արած մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ: Բայց դա չի կարող լինել ուղղակի հայտարարությունների հիման վրա, որովհետև մարդուն դատապարտում են ապացույցների հիման վրա»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին