Կարևոր իրադարձություններ

Արցախում վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու՝ նախկինում սահմանված կարգը

06 Հուլիս, 2018 12:00
Արցախում վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու՝ նախկինում սահմանված կարգը

2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ: Համաձայն դրան, վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված  նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

 Կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին