Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է՝ կանանց մասնակցությունն ԱԺ-ում լինի 40 տոկոս. քննարկում ԸՕ բարեփոխումների շուրջ

06 Հուլիս, 2018 11:53
Առաջարկվում է՝ կանանց մասնակցությունն ԱԺ-ում լինի 40 տոկոս. քննարկում ԸՕ բարեփոխումների շուրջ

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում այսօր ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշել է,որ  գործող կարգավորման համաձայն համամասնական ցուցակի ամեն չորրորդը պետք է լինի կին, սակայն ռեյտինգային ցուցակի արդյունքում ներկայումս խորհրդարանում 18 տոկոս կին ունենք:

Նա նշել է նաև, որ Եվրոպայի խորհուրդը հորդորել է ապահովել կանանց 40 տոկոս մասնակցություն:Աշխարհի տարբեր երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ոչ բոլոր երկրները քվոտա ունեն և ամենաժողովրդավար հարյուր երկրների ցանկում, որտեղ միայն համամասնական ցուցակներ են գործում, քվոտայի միջին ցուցանիշը 32 տոկոսն է:

Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ իր կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը սեպտեմբերին կարող է գնալ խորհրդարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին