Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասներին փրկելու ժամանակ սուզորդ է զոհվել

06 Հուլիս, 2018 11:42
Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասներին փրկելու ժամանակ սուզորդ է զոհվել

 Նախկինում Թաիլանդի ռազմածովային նավատորմում ծառայած ակվալանգիստը զոհվել է հեղեղված քարանձավում արգելափակված դեռահասներին եւ նրանց մարզչին փրկելու գործողությունների ժամանակ, փոխանցում է ՌԲԿ–ն։

38-ամյա Սաման Գունանը կամավոր մասնակցել է փրկրարարական գործողություններին։ Նա կորցրել է գիտակցությունը քարանձավի հետդարձի ճանապարհին այն բանից հետո, երբ թթվածնային բալոններ է այնտեղ հասցրել։ Չանգ Ռայ շրջանի նահանգապետի տեղակալ Պասակորն Բունյալակը պատմել է, որ ակվալանգիստը մահացել է ուրբաթ՝ հուլիսի 6-ի առավոտյան,։

Ֆուտբոլային թիմի 12 դեռահասներ եւ նրանց մարզիչը անհետ կորել էին հունիսի 23-ին Կհաո Լուանգ քարանձավում։ Անցումը հեղեղվել էր քարանձավի մոտ հոսող առուների ջրով, քանի որ դրանց ջրի մակարդակը մեծապես բարձրացել էր անձրեւների պատճառով։ Հունիսի 25-ին որոնողափրկարարական աշխատանքներին էր միացել Թաիլանդի ռազմածովային ուժեր հատուկ նշանակության ջոկատը։ Հուլիսի 2-ին ռազմական փրկարարներին հաջողվել էր գտնել բոլոր դեռահասներին ու նրանց մարզչին, նրանք բոլորը ողջ են, սակայն նրանց տարհանել չի հաջողվել։

 

Լրահոս

Դիտել ավելին