Կարևոր իրադարձություններ

Փուքեթում նավաբեկության զոհերի թիվը հասել Է 18-ի. The Nation

06 Հուլիս, 2018 11:31
Փուքեթում նավաբեկության զոհերի թիվը հասել Է 18-ի. The Nation

Թաիլանդի Փուքեթ կղզու ափերի մոտ երկու նավերի խորտակման զոհերի թիվը հասել Է 18-ի: Հուլիսի 6-ին այս մասին հաղորդել Է The Nation թերթը: Թերթի տվյալներով՝ նավաստիները ջրից հանել են 17 մարմին:

Ավելի վաղ հաղորդվել Էր ութ զոհվածների մասին, եւս 39 չինացի զբոսաշրջիկներ շարունակում են համարվել անհայտ կորած: Թեթի տեղեկավության համաձայն՝ ջրասույզ եղած նավերից մեկում՝ Phoenix-ում, եղել Է 105 մարդ՝ 93 ուղեւոր եւ 12 անձնակազմի անդամներ եւ գիդեր:

Թերթի տվյալներով՝ նավերի խորտակումից հետո Փուքեթի իշխանությունները հուլիսի 6-ին արգելել են նավահանգստից հեռանալ այն նավերին, որոնց երկարությունը 10 մետրից պակաս Է: Օդերեւութաբանների տվյալներով՝ մոտ ժամանակներս սաստիկ անձրեւն ու քամին կշարունակվեն Թաիլանդի հարավային մասում, Անդամանյան ծովում սպասվում են մինչեւ երեք մետր բարձրությամբ ալիքներ: Հուլիսի 5-ին հայտնի Է դարձել, որ երկու տուրիստական նավեր, որոնցում եղել Է 100-ից ավելի մարդ, հայտնվել են փոթորկի մեջ եւ շրջվել Փուքեթի ափերի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին