Կարևոր իրադարձություններ

ԵԽ պատգամավոր․ «Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին»

06 Հուլիս, 2018 11:22
ԵԽ պատգամավոր․ «Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին»

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին, գրում է ermenihaber.am-ը։

«Անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո մենք ԵԽ-ի անունից հայտարարել էինք, որ եթե վերջին սահմանադրական փոփոխություններն առանց խմբագրման կյանքի կոչվեն, ապա մենք հանդես կգանք Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները ֆորմալ առումով դադարեցնելու կոչով։ Ցավոք, հիմա եկել է հենց այդ պահը։ ԵԽ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Ցավոք, Թուրքիայի իշխանությունների կողմից էլ որևէ փոփոխութուն չկա։ Նման պայմաններում առնվազն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է մոռանալ անդամակցության բանակցությունների մասին», նշել է Փիրին։

Նա հավելել է, որ Թուրքիան արդեն հատել է անթույլատրելիի սահմանը և այս տարվա Թուրքիայի զեկույցում անպայման կոչ կարվի դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները։

Հոլանդացի զեկուցողը հիշեցրել է, որ Թուրքիայի դատական համակարգն անկախ չէ, իսկ խորհրդարանն այլևս զուրկ է օրենսդիր-վերահսկողի իր լիազորություններից։ 

«Քանի դեռ այս սահմանադրությունն ուժի մեջ է, և Թուրքիայում շարունակում է անփոփոխ մնալ մարդու հիմնարար իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների ոլորտում առկա վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք և կարողանանք տեսնել, որ մեր հարաբերություններնառկա պայմաններում չեն կարող հեռուն գնալ», - նշել է Փիրին։

Անդրադառնալով Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու հավանականությանը՝ Փիրին նկատել է, որ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, ընդհանուր առմամբ, բացասական վերաբերմունք չկա։ «Սակայն դա չպետք է ընկալվի որպես քաղաքական նվեր՝ ի պատասխան Էրդողանի ճնշումներին։ Կարծում եմ դա է պատճառը, որ վերջին ամիսներին Բեռլինն առանձնապես չի ցանկանում Մաքսային միության ընդլայնման բանակցություններ սկսել» , -հավելել է հոլանդացի պատգամավորը։

 

Լրահոս

Դիտել ավելին