Կարևոր իրադարձություններ

Մահափորձ է կատարվել Վրաստանի նախագահի փեսայի վրա

06 Հուլիս, 2018 10:58
Մահափորձ է կատարվել Վրաստանի նախագահի փեսայի վրա

Թբիլիսիում հուլիսի 6-ի վաղ առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ, հայտնում է Ria.ru-ն։

Նշվում է, որ Գոգոչուրին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան վիրահատում են։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են:

Նախագահի փեսան ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2017թ. հունվարին, երբ նա ու իր ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսիի կենտրոնում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին