Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ջերմուկում ծանոթանալու Ամուսլարի խնդրին

06 Հուլիս, 2018 10:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ջերմուկում ծանոթանալու Ամուսլարի խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում: Կհանդիպի բնապահպաներին և կծանոթանա նրանց մտահոգություններին:

Այս պահին Ջերմուկ-Գնդեվազ հատվածում քաղաքացիները սպասում են Նիկոլ Փաշինյանի ժամանմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն այցելել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում: Կհանդիպի բնապահպաներին և կծանոթանա նրանց մտահոգություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին