Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ստեղծում է միջուկային նոր զինանոց

06 Հուլիս, 2018 10:50
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ստեղծում է միջուկային նոր զինանոց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծում է ԱՄՆ համար հզորագույն միջուկային զինանոց, որպեսզի ոչ ոք չհամարձակվի կատակել Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ելույթ ունենալով Մոնտանա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ նախագահ Թրամփը մասնավորապես ասել է․ «Իսկ դուք գիտեք, թե ինչի համար է մեզ պետք հզորագույն միջուկային զինանոցը։ Այն բանի, որ ոչ ոք չփորձի կատակել ԱՄՆ հետ։ Մենք իհարկե չենք կիրառի մեր միջուկային զինանոցի հնարավորությունները»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր շնորհիվ է, որ ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի միջեւ պատերազմ տեղի չի ունեցել։

 

Լրահոս

Դիտել ավելին