Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Երևանում. բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի

06 Հուլիս, 2018 10:43
Առեղծվածային դեպք Երևանում. բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեւանում, այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել. ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 70-75 տարեկան տղամարդու դի:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին