Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    553
    561

  • RUB

    7,45
    7,7

Կարևոր իրադարձություններ

Օրվա աստղագուշակը

06 Հուլիս, 2018 10:28
Օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին այսօրվա իրադարձությունները ցույց կտան, թե որքան են տարածվում թույլատրելիի սահմանները: Աստղերը ձեզ ազատություն կտան, սակայն որոշակի շրջանակներում: Հնարավոր է հետաքրքրություն քաղաքականության, իրավունքի, կրոնի, ճանապարհորդությունների, այլ երկրների և մշակույթների նկատմամբ: Զսպող գործոն կարող է դառնալ օրենքի տառը, ուրիշի տարածության սահմանը, մասնագիտական կամ բարոյական պատասխանատվությունը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ցանկությունների իրագործման ընթացքում հնարավոր խնդիրների վրա: Որքան մասշտաբային են պահանջները և արկածախնդիր են մտահղացումները, այնքան մեծ է հուսալի ապահովագրության կարիքը: Չարժե ռիսկի ենթարկել բանկային հաշիվները, կարևոր բեռները, առանցքային տեղեկատվությունը: Հնարավոր է, որ պաշտպանության կարիք զգան ոչ թե նյութական, այլ բարոյական արժեքները:

Երկվորյակ

Երկվորյակներին օրվա ռազմավարությունը կհուշի արտաքին միջավայրը: Դեր կխաղա կոնկրետ մարդու, խմբի կամ ատյանի կարծիքը: Նրանց հետ փոխըմբռնումը կարող է կախված լինել անձնական քմահաճույքներից, անբացատրելի համակրանքներից և հակակրանքներից: Լավագույն մարտավարությունը սեփական գործերով զբաղվելն է: Եթե հաշվի առնեք ձեր հնարավորությունների սահմանները, մնացյալում և՛ ազատ, և՛ հաջողակ կլինեք:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում լինել կարգապահ, ենթարկվել կանոններին: Օրը չափավորություն է պահանջում: Մեծ ծրագրերը և բարի մտադրությունները կարող են արգելափակվել: Որպես խոչընդոտ կարող է հանդես գալ առողջական վիճակը, ինչ-որ մեկի նկատմամբ հոգատարությունը: Լավագույն պահը չէ ուրախ հանգստի, ազատ ստեղծագործական գործունեության համար: Նույնիսկ սիրելի գործում ուշադրություն կպահանջեն ոչ ամենաոգևորիչ կողմերը:

Առյուծ

Առյուծների համար օրվա մթնոլորտը ներդաշնակ է: Աճում է շփվողականությունը, մեծանում է հետաքրքիր ծանոթության կամ անհրաժեշտ մարդու հետ անսպասելի հանդիպման հավանականությունը: Հնարավոր են նոր գաղափարներ, հաճելի նորություններ, ստեղծագործության համար ազդակներ: Միևնույն ժամանակ, բացառված չեն հիասթափության պահերը: Կարող է սպասվող հաճույքը չպարգևել ծանոթ երթուղին, սովոր սցենարը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հաշվի առնել օբյեկտիվ սահմանափակող գործոնը, օրինակ՝ անձնական տարածության պաշտոնական սահմանները: Վարքագիծը կարող է կախված լինել ընտանեկան, մասնագիտական, ծնողական կամ քաղաքացիական պարտքից, առողջության վիճակից: Իրականության ինքնակամ ընդունումը և կանոնների պահպանումը կազատի ձեր ձեռքերը և թույլ կտա գտնել անկյուն, որտեղ ձեզ հաճելի կլինի:

Կշեռք

Կշեռքներին օրը թույլ է տալիս վերադառնալ սովոր միջավայր, ծանոթ գործերին և երթուղիներին: Նախադրյալներ կան կապեր հաստատելու, համակրանքների դրսևորման, քննարկման համար ավելի ներդաշնակ թեմաների անցնելու և ավելի հաճելի առիթներով հանդիպելու համար: Չնայած հանգամանքների հաջող դասավորությանը՝ շատերը կարող են հակված լինել այսօրվա հնարավորությունները կիսով չափ օգտագործել:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ չեն տալիս դուրս գալ բյուջեի շրջանակներից: Իրերի, արժեքների, ռազմավարությունների ընտրության հարցում արժե ղեկավարվել նորաձևությամբ, գովազդով կամ ուրիշի ճաշակներով: Ռեսուրսներն ավելի լավ է կուտակել, քան վատնել: Ռիսկային ներդրումների գայթակղությանը դիմակայելու հարցում կօգնի նախկին փորձարկումների ոչ միանշանակ փորձը: Եթե մեծ ծախսերն անխուսափելի են, արժե նախապես հոգ տանել որակի և երաշխիքների մասին:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը հաջող կլինի, եթե զսպվածություն և ինքնատիրապետում դրսևորեն: Բացառված չէ հիմնական սկզբունքների նկատմամբ հավատարմության փորձությունը: Կարևոր է սեփական զգացումքները, սովորությունները, քմահաճույքները, վատ հակումները կառավարելու ունակությունը: Վարքագիծը կարող է թելադրել մասնագիտական կարգապահությունը, պարտքը, կարգավիճակը, առողջությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր կարևոր են անձնական համոզմունքները: Հոգևոր թույլ ապավենի դեպքում հնարավոր է կախվածություն միջավայրից, ընթացիկ իրադարձություններից, ինքնազգացողությունից, զգացմունքային վիճակից: Ժամանակավոր անհաջողությունների և հիվանդությունների ֆոնին բացառված չեն ընկճվածության րոպեները, կարող է բացասական ընկալվել ցանկացած փոփոխություն:

Ջրհոս

Այսօր շատ Ջրհոսներ կլանված են իրենց հետաքրքրություններով և ապագայի ծրագրերով: Առաջին տեղում կարող են հայտնվել նախագծի կամ խմբի հետաքրքրությունները: Հնարավոր է մեծ հետաքրքրություն քաղաքական, գիտական, հասարակական իրադարձությունների նկատմամբ: Եթե փառասեր և ազատասեր եք, ցանկալի է կախվածության և նյարդայնության իրադրությունը փոխել ավելի ներդաշնակի, ձեր համոզմունքներին համապատասխանի:

Ձկներ

Ձկներին այսօր խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկել՝ առանց անհրաժեշտ թույլտվության: Անհատական նախաձեռնությունը կարող է անհաջող կամ նույնիսկ պատժելի լինել: Ավելի լավ է հրաժարվել ազատ ստեղծագործությունից, աչք ծակող պահվածքից: Անցանկալի է կոնֆլիկտի մեջ մտնել ղեկավարության և իշխանությունների հետ, խախտել կարգապահությունը, արհամարհել ենթակարգը, մոռանալ պարտքի մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին