Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ներկայացրել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նոր նախարարին

06 Հուլիս, 2018 10:22
Բակո Սահակյանը ներկայացրել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նոր նախարարին

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար:

ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

 

Լրահոս

Դիտել ավելին