Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    481,5

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,57
    7,82

Կարևոր իրադարձություններ

Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են. ինչո՞ւ չեն թողնում անցնել հայ վարորդներին․ «Ժամանակ»

06 Հուլիս, 2018 08:45
Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են. ինչո՞ւ չեն թողնում անցնել հայ վարորդներին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ձմռանը՝ բքից, ամառը՝ հեր­թերից, տարվա բոլոր ամիսնե­րին Լարսը կա´մ փակ է, կա´մ խնդրահարույց: Հիմա էլ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ անցակետում են: Վարորդնե­րը դժգոհում են իրենց անհարկի օրերով անցակետում կանգնեց­նելուց, դրա դիմաց վճարումներ գանձելուց, հերթերը շրջանցե­լուց: «Մեր վերջն ինչ պետք է լի­նի: Ինչքան պետք ա էսպես տանջված, կիսաքուն գերի մնանք անցակետում: Ո´չ թող­նում են անցնենք, ո´չ էլ հետ գնանք մեր տները: Մարդիկ՝ վրացիները, գալիս են առանց հերթի անցնում, գնում են, իսկ մենք գերիի պես սուտկաներով մնում ենք կանգնած»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից Կարեն Արամյա­նը՝ պատճառաբանելով, որ հենց բացատրություն են պա­հանջում, իրենց պատասխա­նում են, որ «մեր պրավիտիլստվան» է մեղավոր, իրենք էին ու­զում, որ «կոմֆորտ», հարմարա­վետ լինի, եղել է, թող չբողոքեն:

եղել է, թող չբողոքեն:

«Ճանապարհը սարքված է, որ մարդիկ՝ հայերը, ռուսները, վրացիները, ադրբեջանցիները գնան-գան: Ճանապարհը սարքված չէ, որ խտրական մո­տեցում ցուցաբերվի: Բայց երեք օր ա՝ ես կանգնած եմ, մարդիկ գալիս-գնում են, իսկ ես դեռ էդ­պես էլ անցակետում եմ»,- դժգո­հեց մեկ այլ վարորդ: Անցակետում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են, ընդ որում, բեռնված հիմնակա­նում գյուղմթերքով: Վարորդնե­րն անցակետի կայանատեղիում կանգնելու համար ամեն օր պարտադիր վճարում են կա­տարում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին