Կարևոր իրադարձություններ

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը նորաձևության ցուցադրության աստղն է դարձել

06 Հուլիս, 2018 00:12
Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը նորաձևության ցուցադրության աստղն է դարձել

Լեգենդար իտալական Valentino նորաձևության տունը Փարիզում, Haute Couture Նորաձևության շաբաթվա շրջանակներում, իր հավաքածուն է ներկայացրել։ Նորաձևության ցուցադրությունը տեղի է ունեցել Salomon de Rothschild հյուրանոցում։

Ցուցադրության գլխավոր աստղը դարձել է 16-ամյա Կայա Գերբերը՝ հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը։

Կայան պոդիումի վրա է հայտնվել բաց մանուշակագույն փետրավոր զգեստով։ Նրա ֆանտաստիկ կերպարը լրացնում էր ծավալուն սանրվածքը և զուսպ շպարը։

 

Գերբերի զգեստը կարելի է համարել Valentino-ի հավաքածուի ամենատպավորիչներից մեկը։

 

Լրահոս

Դիտել ավելին