Կարևոր իրադարձություններ

«Մեգան Մարքլի էֆեկտը» վնաս է հասցրել կանադական ապրանքանիշին

05 Հուլիս, 2018 23:45
«Մեգան Մարքլի էֆեկտը» վնաս է հասցրել կանադական ապրանքանիշին

Կանադական Maison Birks ոսկերչական ապրանքանիշը հայտարարել է, որ գնորդներին չի գրավում զարդերի նոր հավաքածուն «Մեգան Մարքլի էֆեկտի» պաճառով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ ընկերության Եվա Հարթլինգը նշել է, որ ներկա պահին իրենց հաճախորդներին հետաքրքրում են բացառապես այն զարդերը, որոնք երբևէ կրել է Մեգան Մարքլը: Նրա խոսքով՝ իրենք նոր «աշնանային հավաքածու են թողարկում, սակայն բոլորը թքած ունեն դրա վրա, քանի դեռ դքսուհին դրանցից որևէ բան չի կրել»:

«Մեգան Մարքլի էֆեկտ» վաճառականներն անվանել են դքսուհու հանդերձանքի, կոշիկների և աքսեսուարների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը: Գնորդները նմանօրինակ ապրանքները խանութներից դատարկում են հաշված ժամերի ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին