Կարևոր իրադարձություններ

Ֆիննական ԶԼՄ-ները հայտնել են Պուտինի և Թրամփի հանդիպան վայրը Հելսինկիում

05 Հուլիս, 2018 23:38
Ֆիննական ԶԼՄ-ները հայտնել են Պուտինի և Թրամփի հանդիպան վայրը Հելսինկիում

Ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ կկայանա Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Նախագահական պալատում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ֆիննական լրատվամիջոցները:

«Հուլիսի 16-ին Հելսինկիի Նախագահական պալատում տեղի կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը», - ասվում է աղբյուրի հաղորդման մեջ:

Նշվում է, որ նախագահ Թրամփը Հելսինկի է ժամանելու կիրակի երեկոյան, երկուշաբթի հանդիպում կունենա երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, որին կհաջորդի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփը Ֆինլանդիայից կմեկնի երկուշաբթի երեկոյան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին