Կարևոր իրադարձություններ

Sport Mediaset. Շաբաթ օրը «Յուվենտուսը» կներկայացնի Ռոնալդուին

05 Հուլիս, 2018 22:40
Sport Mediaset. Շաբաթ օրը «Յուվենտուսը» կներկայացնի Ռոնալդուին

«Sport Mediaset»-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն այս շաբաթ կներկայացվի որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:

Ըստ աղբյուրի` «ծեր սինյորան» ցանկանում է պորտուգալացուն ներկայացնել հուլիսի 7-ին: Թուրինյան ակումբի գլխավոր ու սպորտային տնօրեններ Ջուզեպե Մարոտան ու Ֆաբիո Պարատիցին մեկնել են Մադրիդ, որպեսզի ավարտեն ֆուտբոլիստի տեղափոխության հարցը:

Գիլյեմ Բալագեն հայտնում է, որ «Յուվենտուսը» գտել է միջոցներ Ռոնալդուին գնելու համար, իսկ «Ռեալը» դեմ չէ հրաժարվել նրանից:

 

Լրահոս

Դիտել ավելին