Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

92-ամյա կինը որդուն սպանել է, որպեսզի իրեն ծերանոց չտանի

05 Հուլիս, 2018 20:59
92-ամյա կինը որդուն սպանել է, որպեսզի իրեն ծերանոց չտանի

CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը հայտնում է,որ ԱՄՆ-ում 92-ամյա կինը՝ Աննա Մեյ Բլեսինգը, սպանել է որդուն, որպեսզի վերջինն իրեն ծերանոց չտանի:Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միտումնավոր սպանության համար: Ոստիկանության փաստաթղթերի համաձայն՝ նա մի քանի օր մտածել է հանցանքի մասին:

«Դու վերցրեցիր իմ կյանքը, այդ իսկ պատճառով ես վերցնում եմ քոնը»,- ոստիկանության հաղորդմամբ՝ ասել է 92-ամյա կինը Արիզոնայում ոստիկանության կողմից իր տանից դուրս բերվելու ժամանակ: Նա ապրում էր որդու և որդու ընկերուհու հետ: Բլեսինգը ոստիկանությանը հայտնել է նաև, որ մտադիր է սպանությունից հետո ինքնասպան լինել:

Նրա 72-ամյա որդին ցանկանում էր մորը ծերանոց տանել, քանի որ դժվար էր դարձել միասին ապրելը

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին