Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ձերբակալվել է քաղաքացի, որը 2016-ին կոչ է արել պատանդ վերցնել Հայաստանի դեսպանին

05 Հուլիս, 2018 19:39
Վրաստանում ձերբակալվել է քաղաքացի, որը 2016-ին կոչ է արել պատանդ վերցնել Հայաստանի դեսպանին

Interpressnews գործակալության տվյալով՝ գործի նյութերը գաղտնի են պահվում: Վրաստանի քաղաքացին մեղադրվում է ահաբեկչության կոչի համար: Փաստաթղթերում ասվում է, որ 2016 թվականին մեղադրյալը կոչ է արել Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին հավաքվել ՀՀ դեսպանատան մոտ, այրել հայկական դրոշը, ներխուժել շինություն և պատանդառել դեսպանին:

Քաղաքացուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին