Կարևոր իրադարձություններ

«Նախաձեռնող պիտի լինեք». վարչապետը՝ քաջարանցիներին

05 Հուլիս, 2018 19:14
«Նախաձեռնող պիտի լինեք». վարչապետը՝  քաջարանցիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց Սյունիքի մարզի մի քանի քաղաքների բնակիչներին։ Բնակիչները տարատեսակ հարցեր էին բարձաձայնում վարչապետի հետ հանդիպման ժամանակ։  Քաջարանում կայացած հանդիպմանը հնչած դիտարկմանը, թե աշակերտներն ամառային արձակուրդներին ոչ մի զբաղմունք չունեն, վարչապետը պատասխանեց. «Նախաձեռնող պիտի լինեք, կարելի է թեկուզ բնապահպանական ճամբարներ անցկացնել՝ երեխաների հանգիստը բնության գրկում կազմակերպելով»։

 «Պետք է հիշել, որ նախկինում միջին վիճակագրական հայաստանցին ասում էր՝ ինձնից ի՞նչ է կախված, ո՞վ է իմ ձայնը հաշվի առնում, սակայն երկրում փոփոխություն տեղի ունեցավ, և մարդիկ հասկացան, որ իրենց ձայնը վճռորոշ է, ամեն ինչ կախված է հենց իրենցից, հետևաբար՝ իմ հորդորն է լինել նախաձեռնող։ Բայց սա չի նշանակում, որ մենք ամառային ճամբարների հարցով չենք զբաղվելու, մենք այս հարցը կքննարկենք»։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն  արդեն եղել է Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Ագարակում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին