Կարևոր իրադարձություններ

Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

05 Հուլիս, 2018 19:01
Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու ժամանակ անդրադարձավ նաև  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դերի ու նշանակության մասին և միաժամանակ կարծիք հայտնեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն բացառված են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ իշխանավորները իրենց թույլ կտան խախտելու ՀՀ Սահմանադրության կետերը:

 «Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում: «Թավշյա հեղափոխությունից» հետո արդեն այդ ցավի ապրումները վերացել են և փոխարենը ժամանակ է եկել, երբ ոչ մի իշխանավոր այլևս չի կարող Սահմանադրության որևէ կետ խախտել: Համոզված եմ, որ նոր Հայաստանում մարդիկ կապրեն օրենքի գերակայության ներքո, իսկ մենք արդեն դարձել ենք օրենքի երկիր: Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին