Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները բացահայտվեն. Դավիթ Հարությունյան

05 Հուլիս, 2018 18:35
Ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները բացահայտվեն. Դավիթ Հարությունյան

 Այսօր՝ հուլիսի 5-ին,  ՀՀ ԱԺ-ում   արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով ընտրախախտումներին, ասաց, որ եթե եղել են ընտրախախտումներ, ապա դրանք պետք է քննվեն։ Հարցը մասնավորապես վերաբերում էր 2008թ․-ի նախագահական ընտրություններին։ 

«Միշտ ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները նաև բացահայտվեն։ Մի շարք լրացուցիչ մեխանիզմներ են ներդրվել, որ ընտրախախտումները բացառվեն, կանխվեն կամ բացահայտվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը։ 

 Հարությունյանը չմեկնաբանեց Հայ Ազգային կոնգրես կուսակցության այն հայտարարությունը, որ եթե չլինեին այդ ընտրակեղծիքները, Հանրապետական կուսակցությունը 1 տոկոս էլ չէր հավաքի, նշելով, որ «դա քաղաքական հայտարարություն է»։

Խոսելով բանակում ընտրությունների ժամանակ կեղծիքներից խուսափելու և պատշաճ մակարդակով քվեարկություն անցկացնելու համար, նախկին նախարարը կարծիք հայտնեց, որ լուծումը կարող է լինել այն, որ զինվորականները քվեարկելու համար տեղափոխվեն քաղաքացիական տեղամասեր։ 

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա ընտրություններում ևս պետք է կիրառվի տեսանկարահանման մեխանիզմը, որը երաշխավորում է՝ չկա բաց քվեարկություն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին