Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ առաջարկներ է ներկայացրել «Ելք»-ը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ. ամփոփում է Լենա Նազարյանը

05 Հուլիս, 2018 17:52
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Ի՞նչ առաջարկներ է ներկայացրել «Ելք»-ը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ. ամփոփում է Լենա Նազարյանը

Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկիների ներկայացում: 
Ահա, ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները:
1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:
2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը: Այսպիսով կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս: 
3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից: 
4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով: 
5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին