Կարևոր իրադարձություններ

«Ելք»-ն առաջարկում է զորամասերում ապահովել ընտրությանը մասնակցող ուժերի քարոզչական պաստառները

05 Հուլիս, 2018 16:09
«Ելք»-ն առաջարկում է զորամասերում ապահովել ընտրությանը մասնակցող ուժերի քարոզչական պաստառները

Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենց դաշինքն առաջարկում է զորամասերում առանց անցագրային և գաղտնիության ռեժիմի փոփոխման ապահովել հավասար քարոզչական պայմաններ: 

Նա նշեց, որ այդ դեպքում կուսակցությունները տպագրված քարոզչական նյութերը հանձնում են ՊՆ-ին, որտեղից դրանք բաշխվում են զորամասերով:  «Սա անհրաժեշտ է, որ զինծառայողները նույնպես ծանոթանան կուսակցությունների գործունեությանը, քաղաքական ծրագրերին ու կարողանան որոշում կայացնել»,- ասաց նա:

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը շեշտեցց, որ գործող օրենսդրությունը դա չի արգելում, դա նորմալ պրակտիկա է և առաջարկեց այդ դրույթը տարածել նաև ազատազրկման վայրերի և հիվանդանոցների վրա: Առաջարկն ընդունվեց ներկաների կողմից:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին