Կարևոր իրադարձություններ

Վիկ Դարչինյանը ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովին

05 Հուլիս, 2018 15:57
Վիկ Դարչինյանը ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովին: Punch Boxing Promotions-ի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում Վիկ Դարչինյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, Արթուր Գևորգյանն ու Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանն են:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը դադարեցրել է իր  լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչև հաջորդ ընտրություններ՝ դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին