Կարևոր իրադարձություններ

Մաքսայինի պաշտոնյաները իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնու՞մ. վարչապետին զայրացրեց Մեղրիի անցակետի անբարեկարգ վիճակը

05 Հուլիս, 2018 15:40
Մաքսայինի պաշտոնյաները իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնու՞մ. վարչապետին զայրացրեց Մեղրիի անցակետի անբարեկարգ վիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ դժգոհություն հայտնեց անցակետի տարածքի վերաբերյալ: Վարչապետին դուր չեկավ տարածքի չբարեկարգված վիճակը:

«Ես այնքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել, սա կիսավայրենի տարածք է, սա ի՞նչ վիճակ է:

 Ոչ մի նորմալ գծանշում կա։ Սա 21-րդ դարի աղբամա՞ն է։ Մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի։ Մաքսայինի պաշտոնյաները իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնո՞ւմ, իրենց հյուրերին այսպես են դիմավորո՞ւմ»,- ասաց վարչապետն ու հանձնարարեց բարեկարգել տարածքն ու նորմալ աղբամաններ դնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին