Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայում մահապատիժը կամաց-կամաց կվերականգնվի

05 Հուլիս, 2018 15:29
Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայում մահապատիժը կամաց-կամաց կվերականգնվի

Ուշագրավ դեպք է պատահել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կնոջ՝ Էմինե Էրդողանի  հետ մեկնել է նախագահական նստավայր, գրում է ermenigaber.am-ը:

Երբ Թուրքիայի նախագահը պատրաստվել է մտնել նստավայր, մուտքի մոտ նրան դիմավորել է մի կին, ով Էրդողանից պահանջել է, որ երկրում վերականգնվի մահապատիժը։

Ի պատասխան  քաղաքացու պահանջին՝ Էրդողանն ասել է. «Կամաց-կամաց։  Մահապատժի գործը այնքան էլ հեշտ չէ: Դեռ  սահմանադրական օրենքի անհրաժեշտություն կլինի»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատժի դատավճիռ է իրականացվել 1984 թվականին: 2004 թվականի մայիսին մահապատիժը հանվել է պատժատեսակների ցանկից՝ ԵՄ-ի անդամակցության համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին