Կարևոր իրադարձություններ

Մարեյն ու Ցոնգան կամային հաղթանակներ են տոնել

15 Հոկտեմբեր, 2015 13:36
Մարեյն ու Ցոնգան կամային հաղթանակներ են տոնել

Շանհայում այսօր` հոկտեմբերի 15-ին կայանում են «Մասթերս-1000» կարգի թենիսի մրցաշարյի 1/8 եզրափակչի հանդիպումները: Արդեն ավարտվել են մեկնարկային 2 խաղերը:

Աշխարհի 2-րդ թենիսիստ Էնդի Մարեյը համառ պայքարում առավելության է հասել ԱՄՆ-ի առաջին «ռակետ» Ջոն Իզների նկատմամբ: Առաջին խաղափուլը շոտլանդացին զիջել է թայ-բրեյքում, սակայն հետո միևնուն 6:4 հաշվով 2 սեթ է հաղթել: Վերջնական հաշիվն է 6:7 (4), 6:4, 6:4:

Արդեն ավարտված մյուս մրցավեճում Ջո Վիլֆրեդ Ցոնգան նույնպես դժվարին հաղթանակ է տոնել իսպանացի Ալբերտ Ռամոսին, ով առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել Ռոջեր Ֆեդերերին: Առաջին խաղափուլը ֆրանսիացին նույնպես զիջել է թայ-բրեյք, ապա կարողացել է բեկում մտցնել խաղի մեջ: Գրանցվել է  6:7 (5), 7:5, 6:4 հաշիվը:  Մրցավեճը շարունակվել է 2 ժամ 46 րոպե:

Քառորդ եզրափակչում Մարեյը կմրցի Ժիլ Սիմոն – Թոմաշ Բերդիխ, իսկ Ցոնգան` Կեի Նիսիկորի – Քևին Անդերսոն զույգերի հաղթողների հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին