Կարևոր իրադարձություններ

Ընտրությունների ժամանակ մատների թանաքոտման առաջարկը ռիսկեր է պարունակում, ուստի այն մերժվել է. Դանիել Իոննիսյան

05 Հուլիս, 2018 15:13
Ընտրությունների ժամանակ մատների թանաքոտման առաջարկը ռիսկեր է պարունակում, ուստի այն մերժվել է. Դանիել Իոննիսյան

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ այսօրվա առաջին  քննարկման ժամանակ որոշվել է, որ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններին իրատեսական չէ, քանի որ սահմանված ժամկետում հնարավոր չէ պատշաճ կերպով նախապատրաստել:

«Հանձնաժովը գտավ, որ մատների թանաքոտման մեխանիզմը ևս ռիսկեր է պարունակում և մերժեց դա, ինչպես նաև մերժեց ընտրողների նախագրանցման մեխանիզմը: Այս մեխանիզմներն, ըստ էության, կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ կրկնաքվեարկության բացառման մեխանիզմների ներդրման նպատակը հանրությանը լրացուցիչ վտահության մեխանիզմներ տալն է: Ամփոփելով քննարկումը՝ նա ասաց, որ նախորդ ընտրությունների՝ մատնահետքերի մեխանիզմը մնալու է:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին