Կարևոր իրադարձություններ

Իրանում կալանավորվել են ադրբեջանցի թյուրքեր

05 Հուլիս, 2018 13:47
Իրանում կալանավորվել են ադրբեջանցի թյուրքեր

Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի Բաբեք ամրոցի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կալանավորվել է 16 ադրբեջանցի թյուրք։ Հանրահավաքը կազմակերպել էին տեղաբնակ ադրբեջանցի թյուրքերը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:     

Նրանց կալանավորել են Իրանի հետախուզական ուժերը։ Պատճառն առայժմ չի հրապարակվում։

Նշվում է, որ Բաբեք բերդը յուրատեսակ խորհրդանիշ է տեղի թյուրքերի համար։ Այն կրում է ադրբեջանցի թյուրքերի համար հերոս համարվող  Բաբեք Հյուրեմի անունը։

Ամեն տարի ադրբեջանցի թյուրքերը հուլիսի 4-ին հավաքվում են այդ ամրոցի մոտ և ազգային խնդիրներին վերաբերող պահանջներ ներկայացնում Իրանի իշխանություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին