Կարևոր իրադարձություններ

Ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, իմ սխալը չկրկնեք. Սիսիանում Փաշինյանը կատակեց

05 Հուլիս, 2018 12:21
Ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, իմ սխալը չկրկնեք. Սիսիանում Փաշինյանը կատակեց

Հայաստանում այս պահի դրությամբ տեխնոլոգիաների ոլորտում 4 հազար թափուր աշխատատեղ կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Սիսիանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ մեծ թվով ինժեներներ են պետք, ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, այլ լրագրող, իմ սխալը չկրկնեք։ Կատակ եմ անում իհարկե, բայց ասում են՝ աշխատատեղ չկա, բայց մենք 4000 թափուր աշխատատեղ ունենք տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզուն, վաղը՝ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վայոց Ձորի մարզ։ Այս պահին հանդիպում է ընթանում Սյունիքի մարզի համայքների ղեկավարների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին