Կարևոր իրադարձություններ

Հայաստանում թուղթ բաժանող համալսարան չպետք է լինի

05 Հուլիս, 2018 12:19
Հայաստանում թուղթ բաժանող համալսարան չպետք է լինի

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Տեղեկացնենք, որ Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպումների ժամանակ տեղեկացրեց, որ եկել է խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու և դրանց լուծումներ տալու համար։ Գորիս քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադառնալով կրթությանը, ասաց․ «Պիտի հասկանանք առհասարակ, թե դիպլոմն ինչքան է օգնում աշխատանք գտնելու հարցում։ Հայաստանում կան համալսարաններ, որոնք կրթության որակի առումով խնդիր ունեն։ Այս խնդիրը պետք է լուծել։ Հայաստանում թուղթ բաժանող համալսարան չպետք է լինի»,-ասաց վարչապետը:

Այս պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Սյունիքի մարզի համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք ուղեկցում է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին