Կարևոր իրադարձություններ

Մերժված ՍԴ նախագահը. Փաշինյանը մեկնել է Սյունիք եւ արհամարհել Թովմասյանին. armtimes.com

05 Հուլիս, 2018 12:04
Մերժված ՍԴ նախագահը. Փաշինյանը մեկնել է Սյունիք եւ արհամարհել Թովմասյանին. armtimes.com

armtimes.com-ը գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սյունիք, ուստի նա չի մասնակցելու Սահմանադրության օրվան նվիրված Սահմանադրական դատարանի կազմակերպած միջոցառմանը:

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Փաշինյանը մեկնել է Սյունիք՝ քաղաքացիների հետ հանդիպելու համար: «Հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։

Բանն այն է, որ նախկինում այս օրը Հայաստանի ղեկավարները գրեթե միշտ մասնակցել են Սահմանադրության օրվան նվիրված ՍԴ-ի կազմակերպած միջոցառումներին: Մեր ունեցած տեղեկություններով այս անգամ եւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձել է Փաշինյանին հրավիրել Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը, բայց մերժվել է:

Սակայն Թովմասյանը տեղեկացրել է ՍԴ աշխատակազմին եւ դատավորներին, որ Փաշինյանը մասնակցելու է այդ միջոցառմանը՝ իբր անձամբ է խոսել վարչապետի հետ եւ ստացել հավաստում նրա մասնակցության վերաբերյալ:

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին