Կարևոր իրադարձություններ

Նախիջևանում կօգտագործվի՞ իրանական խաղաքարը. «168 ժամ»

05 Հուլիս, 2018 11:07
Նախիջևանում կօգտագործվի՞ իրանական խաղաքարը. «168 ժամ»

«Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա: Դժվար է թերագնահատել Իրանի դերը Նախիջևանի կյանքում»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Նախիջևանում իրանական ազդեցությանը: Իրանցի քաղաքագետն ասել է, որ Իրանն անհանգիստ է տարածաշրջանում արձանագրվող իրադարձությունների կապակցությամբ: «Իրանը միշտ հանդես է եկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և այս հակամարտության հարցում եղել է Հայաստանի «լուռ» կամ «գաղտնի» գործընկերը: Դա այսօր ևս այդպես է: 

Իրանը ցանկանալով նպաստել կարգավորման գործընթացին՝ դրան չի մասնակցել, քանի որ կա ձևաչափ, որը զբաղվում է այդ խնդրով, և ցանկացած այլ գործունեություն կխոչընդոտի այս խմբի բնականոն աշխատանքը:

Իրանի համար այստեղ ռազմական գործողությունները չափազանց անցանկալի սցենար են, և մեծ անհրաժեշտության դեպքում Նախիջևանից կարող են կանխարգելել ադրբեջանական գործողությունները»,- ասել է Սալամին: Մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե դժվար է ասել՝ արդյոք այն աղմուկը, որը ներկայումս կա ՆԻՀ-ի շուրջ, կվերաճի՞ լուրջ սպառնալիքի, թե՞ ոչ: «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ կա Իրանի կողմից լուրջ ուշադրություն, և անհրաժեշտության դեպքում Նախիջևանում իրանական խաղաքարտը կօգտագործվի, կարծում եմ՝ այս դեպքում՝ հօգուտ Հայաստանի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին