Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային խմբի առաջարկ­ներն ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնա­կան տարբերակում․ «Ժամանակ».

05 Հուլիս, 2018 10:53
 Աշխատանքային խմբի առաջարկ­ներն ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնա­կան տարբերակում․ «Ժամանակ».

«Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքում փո­փոխություններ իրականացնե­լու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթա­կան նիստը: Խորհրդարանա­կան չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված այս հանձնաժողովում քննարկ­վել են տարբեր առաջարկներ, պատգամավորները տեսակետներ են արտահայտել դրանց վերաբերյալ, սակայն այդպես էլ անհայտ է մնացել այն հարցի պատասխանը, թե ինչ մեխա­նիզմ կա, որ այդ առաջարկու­թյունները կընդգրկվեն Ընտրա­կան օրենսգրքի նախագծի մեջ: Ավելին՝ այնպիսի տպավորու­թյուն է, որ այս աշխատանքային խումբն աշխատում է ավտոնոմ ռեժիմում՝ կտրված լինելով Ընտրական օրենսգրքի փոփո­խությունների կառավարական հանձնաժողովից, և դրա կող­մից ներկայացված առաջարկ­ներն ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնա­կան տարբերակում»,-գրում է թերթը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին